Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվում է հայ-ռուսական համալսարան

Մայիս 14,2015 15:40

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար: Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի սերտացմանը: Շրջանավարտները ստանալու են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ:

Գործադիրը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների  որակավորման բարձրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031