Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Նեուժելի պարզ չե՞մ խոսում, չկա տենց բան». Ռոբերտ Նազարյանն՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին. henaran.am

Մայիս 14,2015 20:02

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ որևէ վնաս, որը առաջացել է ռուսական ընկերությունում իրենց վատ մենեջմենթի, սխալ կառավարման արդյունքում, բնակիչը չի վճարելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար իրենց դիմած հայտերի մասին: Նա նշեց, որ սակագնի փոփոխության համար այլ պատճառներ կան՝ սակավաջրությունը, էներգետիկ բալանսի չհամապատասխանությունը, ԱԷԿ-ի աշխատանքը, բնակլիմայական պայմանները:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ օտարերկրյա ընկերությունը սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով վատ է աշխատում, և արդյունքում տուժում է քաղաքացին, Նազարյանն արձագանքեց. «Ճիշտ չեք ասում, չկա տենց բան: Մենք իրենց վատ մենեջմենթի արդյունքում, որևէ մեկը՝ ոչ իշխանությունները, ոչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստ չէ փոխհատուցելու, ոչ էլ շահույթ ապահովելու իրենց համար»:

Հարցին, թե ինչու չի սնանկացվում ընկերությունը, նա նշեց, որ դա իրավաբանական գործընթաց է: Երբ կրկին հարց հնչեց, որ քաղաքացին պետք է մարի այդ ընկերության պարտքը, Նազարյանն ասաց. «Ես նորից եմ կրկնում, նեուժելի պարզ չեմ խոսո՞ւմ, չկա տենց բան: Սակագինը, թվարկեցի, երեք հիմնական պատճառներից է գալիս»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` henaran.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Էլեկտրաէներգիան տնտեսության հիմքն է: Չի կարելի միանգամից գինը կտրուկ բարձրացնել: Տնտեսությունը կկորցնի իր արդյունավետությունը և մրցունակությունը: Բնակչության համար նույնպես շատ ծանր կլինի, որը նույնպես կնպաստի արտագաղթին: Այսինքն նման որոշումը հիմնավորված չէ բոլոր առումներով: Ակնհայտ է, որ այս պաշտոնյան չի տիրապետում իրավիճակին: Նախորդ անգամ նա նույնիսկ չսպասեց ՀԷՑ հայտին, այլ իր նախաձեռնությամբ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվեց, քանի որ գազի գինը վբերանայվեց: Նա ասում էր, որ մոտ ապագայում էլէներգիայի գինը չի փոփոխվի: Հիմա սկսել է թվարկել անհիմն գործոններ, որոնց մասին նախկինում մոռացել էր: Այսինքն այս պաշտոնյան չի զբաղեցնում իր տեղը, քանի որ նույնիսկ չի կարողանում կարճաժամկետ կանխատեսում անել: Քանի որ գազի գինը էժանացել է, ապա նպատակահարմար կլիներ, որ նա առաջարկ մտցներ գնի իջեցման վերաբերյալ: Այժմ մեր երկրում գլխավոր ռազմավարությունը արտագաղթի կանխումնէ: Ցանկացած օրենք կամ որոշում, եթե նպաստում է դրան, ապա այն սխալ է ու կիրառման ոչ ենթակա: Ասեմ, որ մեր երկրում կան շատ մասնագետներ, որոնք նման կառույցները կարող են շահութաբեր աշխատացնել նույնիսկ ավելի ցածր գների դեպքում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031