Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տարեցների համար ինքնաբուժման ամենահեշտ միջոցները

Մայիս 15,2015 11:30

Տարիների ընթացքում մարդը ձեռք է բերում առողջական մի շարք խնդիրներ եւ երբ մեծանում է՝ փորձում է գոնե մի փոքր բարելավել առողջությունը՝ ծերությունը հանգիստ անցկացնելու համար: Մեր ժամանակներում դիետոլոգները երկար ապրելու համար հաճախ են խորհուրդ տալիս սննդակարգից հանել միսը: Իսկ թե ինչո՞վ պետք է փոխարինել միսը, որը օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր է պարունակում, այդ նույն մասնագետներն ասում են՝ այլընտրանքային տարբերակ վերցնել հատիկեղենը՝ լոբի, ոսպ, սոյա եւ այլն, որոնք հարուստ են սպիտակուցներով: Հնդկացորենը՝ գրեչկան, ամենաօգտակարն է հացահատիկեղենի մեջ եւ սպիտակուցների պարունակությամբ զիջում է միայն հատիկեղենին: Սունկը պարունակում է ոչ միայն սպիտակուցներ, այլեւ՝ ամինաթթուներ: Օգտակար է նաեւ ուտելուց 30 րոպե առաջ ուտել 1 բաժակ մածուն՝ 1 ճաշի գդալ ցորենի թեփով: Երկարակեցության համար կա նաեւ համեմունքային ըմպելիք, որը պատրաստում են հետեւյալ կերպ՝ հիլը, դարչինը, իմբիրը եւ պղպեղը հավասար քանակությամբ լցնել 1 բաժակ ջրի մեջ եւ եռացնել: Մի քանի րոպե եռալուց հետո թողնել 15 րոպե, ավելացնել 1/3 բաժակ կաթ եւ խմել:

Առաջարկվում է տան պայմաններում, առանց բժշկի գնալու ապաքինվել եւ ունենալ առողջ օրգանիզմ: Դրա համար կարող եք միշտ օգտագործել սոխ՝ մեղրով: Սոխը աղալ եւ ինչքան աղացած մասը կազմի, նույնքան մեղր ավելացնել, լավ խառնել եւ օգտագործել օրը 3 անգամ ուտելուց հետո՝ 1 թեյի գդալ: Մնացած մասը պահպանել սառնարանում՝ ոչ թափանցիկ տարայով: Սա հրաշալի մեթոդ է անոթների էլաստիկության համար՝ աթերոսկրելոզի դեպքում եւ չի կարելի միայն այն անձանց, որոնք ունեն շաքարային դիաբետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ« օրաթերթ

14.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031