Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի մամլո խոսնակը՝ սափրագլուխ երիտասարդների սարքած միջադեպի մասին

Մայիս 19,2015 20:15

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը այսօր էլ պնդում է, որ նախօրեին Աբովյան քաղաքում Ծառուկյանի թիկնազորի անդամների մասնակցությամբ միջադեպ չի եղել:

Հիշեցնենք, որ նախօրեին 1in.am-ը հաղորդել էր, որ Աբովյանի շուկայի մի խումբ առեւտրականներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջերս Աբովյանում բացված «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի: Եվ ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորը բռնություն է կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ : Այսօր արդեն հեռուստաընկերության տնօրենը նոր մանրամասներ ներկայացրեց հեռուստաընկերության աշխատակիցների ու Ծառուկյանի թիկնազորի՝ երկու սափրագլուխ անդամների միջադեպի  մասին:

«Երեկ ասել եմ այն, ինչի մասին տեղյակ եմ եւ այսօր էլ շարունակում եմ ասել նույնը: Որեւէ նման միջադեպի մասին տեղեկատվություն առեւտրականները ինձ չեն տրամադրել, թե Աբովյանի հեռուստաընկերության նկարահանող խումբն ում հետ ինչ խնդիր է ունեցել, չեմ կարող ասել ու ինչից են որոշել, որ այդ մարդիկ առնչություն ունեն Ծառուկյանի հետ: Դա արդեն ոստիկանության պարզելիք հանգամանքներն են, թող պարզեն՝ ինչ է  եղել կամ չի եղել: Ավելացնելու բան չունեմ»,- Aravot.am-ին ասաց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, առեւտրականներն իրեն ասել են, որ իրենք իրենց կամքով կազմակերպել են իրենց տեղափոխումը ու գնացել են հանդիպել Ծառուկյանի հետ. «Ինչպես կարող էր միջադեպ լինել ու թվով մոտ երկու հարյուր մարդ ընդհանրապես չտեսնեին ու չնկատեին՝ ինչ է  տեղի ունեցել: Եթե նկարահանող խումբ է գնացել հավաքը նկարահանելու, ապա գոնե մասնակիցները այդ միջադեպը կամ նկարահանումը տեսած կլինեին, չէին կարող չէ՞ ծառի տակից կամ ծառի վրայից նկարել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031