Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության հուշագիր`«Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջեւ

Մայիս 20,2015 10:33

Մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը եւ Աշոտ Ղուլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հաստատուն մտադրություն է հայտնվում 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման և ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձեւավորման հարցերում:

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել անցած 10 տարիներին երկու կուսակցությունների համագործակցությունն Ազգային ժողովում:

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս համաձայնությունը Արցախի քաղաքական դաշտին նոր լիցքեր է հաղորդելու:

Քաղաքական երկու ուժերի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունից նոր խորհրդարանի գործունեությունը միայն շահելու է, եւ այն պետք է ծառայի ի նպաստ ժողովրդի ու երկրի:

Միջոցառմանը մասնակցում էին երկու կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները:

Gulyan-Harutyunyan

ԱԺԿ մամլո ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031