Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը կրկին հրդեհային իրավիճակում է հայտնվել

Մայիս 20,2015 14:52

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հերթական անգամ հայտնվել է հրդեհային իրավիճակում: Aravot.am-ի տեղեկություններով` մի քանի օր առաջ, երբ պատգամավորը մեկնում էր Պորտուգալական Պորտո քաղաք մասնակցելու մայիսի 14-16-ը ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարին, որտեղ էլ ընդունվեց  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Հռոմի օդանավակայան մուտք գործելով`հայ պատգամավորին, մյուս ուղևորների հետ տեղափոխել են այլ տերմինալ՝ պատճառաբանելով, թե դա պայմանավորված է մի քանի օր առաջ օդանավակայանում բռնկված հրդեհով:

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Ավագյանը չժխտեց մեր տեղեկությունը: Հարցին` հրդեհների հետ կապված արդեն դուրս է եկել միջազգային ասպարե՞զ, պատգամավորն ի պատասխան ժպտաց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031