Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն սկսում է նոր փաստաթղթի շուրջ Հայաստանի հետ բանակցությունները

Մայիս 20,2015 15:58

Երեկ՝ մայիսի 19-ին, Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիության խորհրդին ուղղված առաջարկությունը` թույլ տալու բանակցություններ սկսել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ շրջանակային համաձայնագրի պատրաստման շուրջ: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունից:

Նշված է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումից հետո, 2013 թվականի նոյեմբերին երկու կողմերը վերահաստատել են Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման իրենց հանձնառությունը:

Անցած տարի ԵՄ-ն եւ Հայաստանը սկսեցին քննարկել ապագա նորացված համաձայնագրի շրջանակը եւ հստակեցրին ոլորտները, որոնցում համագործակցությունը համատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Այժմ Եվրամիության խորհուրդը պետք է որոշի լիազորել Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին սկսել բանակցություններ շրջանակային համաձայնագրի շուրջ: Այն վերջնական ընդունման համար պետք է ներկայացվի ԵՄ անդամ երկրներին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031