Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տաքսու վարորդների բողոքի ակցիան ցրեցին ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցները (Տեսանյութ)

Մայիս 20,2015 18:02

Գյումրեցի տաքսու վարորդներն այսօր ժամը 12.00 սահմաններում բողոքի ցույցի պիտի դուրս գային Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում, քանի որ իրենց՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, տրանսպորտի ու կապի նախարարին ուղղված գրավոր դիմումների պատասխանը չի գոհացրել: Տաքսու վարորդները դժգոհ են ՀՀ կառավարության՝ 11.12.2014 թվականի N 1471 որոշումից, համաձայն որի, իրենք պարտավորվում են ամսական 8 հազար դրամ հաստատագրված վճար մուծել տաքսի վարելու համար, հաշվիչներ տեղադրել եւ այլն:

Gyumri_3 Gyumri_2 Gyumri_4

Նշենք, որ այսօր շատ քիչ թվով տաքսու վարորդներ էին հավաքվել կենտրոնական հրապարակում, հավաքվածներին էլ համոզում ու հեռացնում էին ոստիկանները: Այնուհետ համոզելու գործը ստանձնեցին Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետերը, որոնք վարորդներին ասում էին՝ գնացե՛ք, հանգիստ աշխատեք, ձեզ ձեռք տվող չկա:

Մի խոսքով, բողոքի ակցիան այսօր տեղի չունեցավ: Թե ո՞ւմ հրահանգով՝ հայտնի չէ. շրջանառվում էին խոսակցություններ այն մասին, որ Գագիկ Բեգլարյանն է հորդորել ցրել Գյումրիի բողոքի ակցիան, ներքին կարգով փոխանցելով, որ իր անունից հայտարարեն, թե վարորդներին ձեռք տվող չի լինի, թող չբողոքեն, շատերն էլ ասում են, թե դա պայմանավորված էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօր Գյումրի այցելելով: Չնայած նշենք, որ ՀՀ ոստիկանապետը անակնկալի եկավ՝ լրագրողներից իմանալով, որ իր այցի պատճառով են ակցիան ցրել:

Նշենք, որ Վարդանանց հրապարակում մնացել էին 1-2 տաքսու վարորդներ, որոնք պնդում էին, որ կոպեկ չունեն վճարելու, քանի որ իրենց համար ոչ մի պայման կառավարությունը չի ստեղծել, իսկ Գյումրին դատարկվող քաղաք է, այստեղ եկամուտ չկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031