Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. հայրենիքը պաշտպանելու անկոտրում վճռականությամբ մենք հաղթելու ենք

Մայիս 28,2015 11:12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ:

97 տարի առաջ մայիսի 28-ին հայ ժողովրդի տարած հաղթանակն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր հաղթանակների շարքում: Այդ օրն իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքն, ու մենք վերանվաճեցինք սեփական հողի վրա անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը: Այդ օրը մենք ապացուցեցինք, որ ինչքան էլ ուժեղ լինի թշնամին, որքան էլ շատ լինեն դժվարություններն ու խոչընդոտները, միևնույն է, հայրենիքը պաշտպանելու անկոտրում վճռականությամբ մենք հաղթելու ենք և սեփական երկրում խաղաղ ու ստեղծարար աշխատանքով կերտելու ենք մեր ապագան:
Տոնական այս օրը մենք նաև խոնարհվում ենք սեփական ուժերի նկատմամբ մեր հավատը վերականգնած այն հերոսների հիշատակի առջև, ովքեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և մյուս ճակատներում, չխնայելով սեփական կյանքը, աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անհնար է հաղթել հայրենիքը պաշտպանող, իր օջախն ու արժանապատվությունը պահող հայ զինվորին:

Հերոսական մեր այդ նախնիների օրինակով էին նաև ոգեշնչված մեր այն հերոսները, ովքեր Շուշիի ազատագրումով մայիսյան ևս մի պանծալի հաղթանակ պարգևեցին հայ ժողովրդին:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ խաղաղություն և քաջառողջություն եմ մաղթում բոլորիս: Մաղթում եմ, որ արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին, շենացնենք ու զարգացնենք մեզ ժառանգված երկիրն ու մեր հերթին ավելի հզոր Հայաստան ժառանգենք մեր սերունդներին:

 
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031