Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։
Մայիսի 25-ին՝
ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան – Նոր Գեղի բնակավայր – Երևանյան խճուղի – Եղվարդի խճուղի- Երևանի Հալաբյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը,
ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28՝ միջոցառման ավարտը։
Կարդացեք նաև
ժամը 1։30-ից 07.00-ն՝ սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում,
ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը,
ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց – Ագաթանգեղոսի փողոց հատվածը։
Մայիսի 26-ին՝
ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,
Մայիսի 28-ին՝
ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն


















































