Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձով ու թոշակով ապրող Գալուստ Գրիգորիչն ու իր միլիոնատեր կինը. «Հայկական ժամանակ»

Մայիս 30,2015 11:23
Galust Sahakyan

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը նախորդ տարի 9 միլիոն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջից:

Ժաննա Աղաբաբյանի անունով են գրանցած Սահակյան ընտանիքի բիզնեսները: Անձամբ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, շատ համեստ հայտարարագիր է պահում: Եղել են տարիներ, որ Ժաննա Աղաբաբյանի դրամական միջոցները աճել են միանգամից մի քանի տասնյակ միլիոն դրամով: Նախորդ տարի նրա դրամական միջոցները աճել են մոտ 25 միլիոն դրամով՝ 75,7 միլիոնից հասնելով 100,6 միլիոնի: Տիկնոջ տարեկան աշխատավարձը կազմում է 1,7 միլիոն դրամ, կենսաթոշակը՝ 499 հազար դրամ, ինչպես նաեւ շահաբաժնից եկամուտ է ստացել՝ 33,8 միլիոն դրամի չափով:

ԱԺ նախագահը, ի տարբերություն կնոջ, ավելի համեստ կյանք է նախընտրում: Նա ապրում է աշխատավարձի եւ թոշակի հույսին: Նախորդ տարի Սահակյանը ունեցել է 7,2 միլիոն դրամի չափով եկամուտ, որից 6,9 միլիոնը աշխատավարձն է, 357 հազար դրամը՝ թոշակը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031