Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիան ցանկանում է բոյկոտել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը, բայց ՈՒԵՖԱ-ի հետ միասին

Հունիս 01,2015 15:38

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայքը համամիտ է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու գաղափարին, սակայն միայն ՈՒԵՖԱ-ի մյուս անդամների հետ միասին:

Ներկայումս Եվրոպայում քննարկվում է ՖԻՖԱ-ի կազմից ՈՒԵՖԱ-ի դուրս գալու գաղափարը եւ Դայքը պատրաստ է պաշտպանել, եթե Զեպ Բլատերը չթողնի զբաղեցրած պաշտոնը: «Ինձ ասել են, որ եվրոպական ասոցիացիաների մեծ մասը եւ Լատինական Ամերիկան ամբողջությամբ Բլատերին դեմ են քվեարկել: Եթե դա այդպես է, ուրեմն երկու խոշորագույն մայրացամաքներն ասում են. «Մենք ձեզ չենք ուզում պարոն Բլատեր»: Այդ երկու մայրցամաքներն էլ հենց աշխարհի առաջնությունն են: Մենք մեր նախաձեռնությամբ որեւէ տեղից չենք ցանկանում դուրս գալ միայն այն բանի համար, որ մենք ճիշտ ենք: Եթե այդպես լիներ, ՖԻՖԱ-ն կշարունակեր գործել: Իսկ եթե ՈՒԵՖԱ-ն ցանկանա բոյկոտել աշխարհի առաջնությունը, մենք դա կարող ենք անել միասին», – Դայքի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Global Look Press-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930