Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Զեպ Բլատերի շուրջ ծավալվող կոռուպցիոն սկանդալը ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի. «Հայկական ժամանակ»

Հունիս 04,2015 10:45

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի շուրջ ծավալվող կոռուպցիոն սկանդալը ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։ Սա, իհարկե, չի նշանակում, թե ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ուղղված կոռուպցիոն մեղադրանքները մտացածին են, մյուս կողմից՝ չի էլ նշանակում, որ դրանք համապատասխանում են իրականությանը։ Բայց այս ողջ գործընթացի վերջնական նպատակները, մեր խորին համոզմամբ, քաղաքական են։

Ինչպես հայտնի է, 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Ռուսաստանում, եւ վերջին կես տարվա ընթացքում Եվրոպայում եւ Ամերիկայում հաճախ են հնչում այդ առաջնությունը բոյկոտելու առաջարկներ՝ կապված Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ։

Հասկանալի է, որ արեւմտյան երկրները բավականին բարդ իրավիճակում կհայտնվեն՝ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելով, որովհետեւ Արեւմուտքի քաղաքական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն անեքսիայի է ենթարկել Ղրիմը եւ պատերազմ է մղում Ուկրաինայում։ Այս իրավիճակը մինչեւ 2018 թվականը դժվար թե հարթվի, ու նման պայմաններում եվրոպական հավաքականների ու հովանավորների մեկնումը Ռուսաստան կարող է դիտվել նրա գործողությունների լեգիտիմացման քայլ։

Մյուս կողմից էլ նախորդ տարվա սկզբին Սոչիում կազմակերպված ձմեռային օլիմպիադան էական միջազգային դիվիդենտներ բերեց Ռուսաստանին եւ ներքաղաքական դիվիդենտներ՝ ՌԴ գործող իշխանությանը, ինչը կարող է տեղի ունենալ նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պարագայում։

Սա էլ, իր հերթին, կուժեղացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերը եւ կթուլացնի Ուկրաինայի հարցում նրա վրա ճնշումներ գործադրելու հնարավորությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930