Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարարի հետ

Հունիս 05,2015 20:27

Փարիզում ընթացող ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմի հանդիպումը: Ողջունելով Ա. Աշոտյանին և շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու համար՝ տիկին Վալո-Բելկասեմը փոխանցել է ֆրանսիական պատվիրակության բարձր ու ջերմ տպավորություները Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի անդամ երկրների նախարարական գագաթաժողովի վերաբերյալ, ափսոսանք հայտնելով, որ ինքն անձամբ չի կարողացել մասնակցել այդ կարևոր ու խորհրդանշական միջոցառմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Արմեն Աշոտյանը մեծապես կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունները կրթության ոլորտում ՝ընդգծելով դրանց համար նպաստավոր քաղաքական և բազմադարյա բարեկամական հենքի առկայությունը: Նախարարները քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության, հավատարմագրման, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման, ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարների և մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930