Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է ծիրանի առատ բերք. «Հայկական ժամանակ»

Հունիս 06,2015 11:59

Արդեն երկու օր է, ինչ հայաստանյան խանութներում ու շուկաներում ծիրան է հայտնվել: Խոսքը Հայաստանում աճած, մեր հարազատ ծիրանի մասին է (նկարում): Մայրաքաղաքի մասնագիտացված խանութներում արդեն կա լիարժեք հասունացած վաղահաս ծիրան, որը հիմնականում բերվել է Սյունիքի ցածրադիր գոտիներից: Մեկ կիլոգրամ այդպիսի ծիրանը վաճառվում է մինչեւ 2500 դրամով: Շուկաներում կա նաեւ դեռ ամբողջովին չհասունացած, փոքր չափերի, ոչ շատ բարձրարժեք սորտի ծիրան, որը երեկ վաճառվում էր կիլոգրամը 400-500 դրամով: Եւս մի քանի օր՝ եւ շուկան կսկսի լցվել մեր այնքան սիրելի ծիրանով, որին, ճիշտն ասած, կարոտել էինք: Անցած տարվա դաժան ցրտահարության հետեւանքով ծիրանի բերքի մեծագույն մասը կորսվեց: Իսկ այս տարի շատ լավ բերք է սպասվում:

«Էս տարի առատ բերք ունենք, մի 400 տոննա կհավաքենք»,- երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Արմավիրի մարզի Պտղունք գյուղի գյուղապետ Կարապետ Արթենյանը: Գյուղապետի խոսքով, նման բերք ստացվել էր մեկ էլ 2013 թվականին: «Անցած տարի ցուրտը ամբողջ բերքը տարավ»,- նշեց գյուղապետը: Նման սպասումներ ու դառը հիշողություններ կան մասնավորապես՝ Արմավիրի ծիրանառատ բոլոր գյուղերում: Ընդհանրապես՝ ծիրանի բերքը չափազանց մեծ տատանողականություն ունի Հայաստանում: Ներքոբերյալ աղյուսակից պարզ երեւում է, որ տարեկան ծիրանի բերքի ծավալը կարող է տատանվել մինչեւ 8 անգամ: Օրինակ՝ 2009 եւ 2013 թվականներին, ըստ գյուղնախարարության գնահատականների, Հայաստանում հավաքվել է 88-89 հազար տոննա ծիրան, իսկ 2010 եւ 2014 թվականներին՝ 10-ից 15 հազար տոննա՝ ընդամենը: Ծիրանի գինը, բնականաբար, հակադարձ համեմատական է բերքի ծավալներին՝ որքան շատ է բերքը այնքան ցածր է գինը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930