Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը հայտարարել է, որ պատերազմի մթնոլորտ է զգում. France-Presse

Հունիս 06,2015 17:27

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սարաեւո կատարած մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ պատերազմի մթնոլորտ է զգում: Այս մասին հաղորդել է «France-Presse» գործակալությունը:

«Մոլորակում ներկայիս շատ հակամարտությունները հիշեցնում են երրորդ համաշխարհային պատերազմի նման մի բան, որը զարգանում է փուլ առ փուլ եւ գլոբալ կապերի այս համատեքստում մենք զգում ենք պատերազմի մթնոլորտը»,- մասնավորապես ասել է նա:

«France-Presse»-ը նաեւ հաղորդել է, որ Հռոմի պապն այս հայտարարությունն արել է Բոսնիայի եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում տեղակայված Օլիմպիական մարզադաշտում ունեցած ելույթում: Ֆրանցիսկոսը Բոսնիական պատերազմի ավարտվելու 20-րդ տարեդարձի առթիվ է ժամանել Սարաեւո: Նրա այցի նպատակներից է նաեւ աջակցելը սերբերի եւ խորվաթների հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Բոսնիայի եւ Հերցոգովինայի 1993-ից 1995 թվականներին տեւած էթնիկ հակամարտության արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930