Լրահոս
Օրվա լրահոսը

Նեխուրը՝ դժվար բուժվող հիվանդությունների համար

Հունիս 08,2015 11:30

Նեխուրը` քարավուզ, իր բուժական հատկություններով առանձնանում է, քանի որ այն պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր եւ այլն: Բժշկության մեջ կիրառվում է հեւոցի եւ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ: Նեխուրն ունի օրգանիզմը մաքրող, երիտասարդացնող եւ ընդհանուր կերպով ամրացնող ազդեցություն: Ունի միզամուղ հատկություն, կարգավորում է զարկերակային ճնշումը, ամրացնում է իմունիտետը:

Արդյունավետ միջոց է նյարդային խանգարումների եւ սթրեսի բուժման համար:
Նեխուրի հյութն ունի իսկապես հրաշալի հատկություն. այն օգնում է մաքրել մարմինը թունավոր նյութերից, դանդաղեցնում ծերացման գործընթացը, կարգավորում է նյութափոխանակությունը:

Կանաչ նեխուրը ծեծել, դնել աչքերին` տեսողության վատացման եւ գլխացավերի համար:
Նեխուրի արմատը եւս օգտակար է, աղալ այն, ստացված մզվածքը քամել եւ օրը 3 անգամ 50 գրամ խմել բերանի վատ հոտի, զկրտոցի, երիկամային, միզաքարային հիվանդությունների բուժման համար: Այս մզվածքը օգտակար է նաեւ կրծքագեղձի ուռուցքի բուժման համար` հարկավոր է մզվածքով թրջոցներ դնել կրծքին:
Սեռական թուլության, ախորժակի բացակայության, միզակապության, նեֆրիտի, շագանակագեղձի բորբոքման, հոդացավերի համար խորհուրդ է տրվում 100 գրամ նեխուրի արմատը ծեծել, ավելացնել 50 գրամ մեղր, խառնել եւ օրը 3 անգամ 1 ճաշի գդալ ուտել:
100 գրամ նեխուրի սերմերը ծեծել, ավելացնել 100 գրամ մեղրի հետ, խառնել եւ օրը 3 անգամ 1 ճաշի գդալ ուտել լյարդի եւ երիկամի բորբոքային հիվանդության, ճիճվակրության համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 100 գրամ նեխուրի հյութ խմել գիրության, ավելորդ քաշի, մաշկի հիվանդությունների եւ շաքարախտի ժամանակ:
100 գրամ նեխուրի հյութին խառնել 1 ճաշի գդալ մեղր եւ խմել ուտելուց 30 րոպե առաջ, մարսողության, իմունիտետի ամրապնդման համար:

Մաշկի բարելավման, օրգանիզմի մաքրման համար խորհուրդ է տրվում նեխուրի հյութին խառնել գազարի, կաղամբի, դդմի եւ խնձորի հյութ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
06.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930