Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկոյան վիճաբանություն Արշալույսում

Հունիս 08,2015 13:24

Հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Ռոման Ի.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է գլուխը տանիքի երկաթին հարվածելու հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արշալույս գյուղում, վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Արարատ Մ.-ն փայտով հարվածել է նրա գլխին:

Հունիսի 8-ին, ժամը 00.30-ին, Արարատ Մ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, հայտնելով նաև, որ վիճաբանության ժամանակ Ռոման Ի.-ն ոտքով և ձեռքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930