Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը

Հունիս 08,2015 16:52

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի համատեղ իրականացված «Բնական միջավայրը և ես» հինգ դասընթացներից բաղկացած կրթական ծրագրի հերթական շրջափուլին մասնակցել են Երևանի 6 դպրոցների 120 աշակերտներ։ Ծրագրի ավարտական դաս-առաջադրանքը անցկացվել է Երևանի կենդանաբանական այգուն կից զբոսայգում։

Բացօթյա դասին ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։

Ծրագրի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել միմյանց, ինչպես նաև աշակերտներին՝ ծրագրի լավագույն արդյունքի համար, որը գերազանցել է անգամ սպասելին։

«Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների՝ բնապահպանական խնդիրներին լուծումներ գտնելու անհատական ու խմբային ունակությունները։

Մեկուկես ամսում՝ շաբաթական մեկ դասընթաց պարբերականությամբ, աշակերտները ծանոթացել են բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ թեմաների, կատարել առաջադրանքներ, մասնակցել քննարկումների, գործնական միջոցառումների, դաշտային արշավների։

Ավարտական դասի ընթացքում ըստ դպրոցների խմբված աշակերտները նկարել են կարգախոսներով պաստառներ, այնուհետ շրջել են Կենդանաբանական այգում։

Կրթական ծրագրում ընդգրկված աշակերտներն ստացել են մասնակցության վկայականներ։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930