Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» հանդիպեց ԵԽԽՎ համազեկուցողների հետ

Հունիս 12,2015 15:54 Share

12 հունիսի 2015թ., Երեւան:​ Երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԵԺԿ քաղաքական ասամբլեայում «Ժառանգութան» պատվիրակներից կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ պարոն Ակսել Ֆիշերի (Գերմանիա, ԵԺԿ), պարոն Ալան Միլի (Միացյալ թագավորություն, Սոցիալիստների խումբ) եւ պարոն Բաս Քլեյնի (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգային բաժանմունքի փոխնախագահ) հետ:

Քննարկվեցին Հայաստանում հնարավոր Սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրները, ներքաղաքական մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ կուսակցության ներկայացուցիչները ներկայացրեցին «Ժառանգության» մոտեցումները:

 

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել