Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցը նշում է անվանակոչման 5-ամյակը

Հունիս 12,2015 18:24

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը նրա անունը կրող թիվ 29 ավագ դպրոցը նշում էր նաև կրթօջախի անվանակոչման 5-ամյակը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:  Կրթօջախի սաները, ներկայացնելով Անդրանիկ Մարգարյանի անցած ուղին ու գործունեությունը, նշել են, որ երիտասարդ սերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում: Նրանք նաև նշել են, որ առաջնորդվում են հենց Անդրանիկ Մարգարյանի պատգամներով, որոնք ուսուցանում են լինել հայրենասեր ու  միշտ ապրել և գործել բարությամբ:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Անդրանիկ Մարգարյան կերպարը փարոս է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր հայ մարդ:

«Անդրանիկ Մարգարյանը հայրենասեր, պարկեշտ, ազնիվ և գործի մարդ էր: Երեխայի հետ նա երեխա էր, մեծի հետ՝ մեծ, մանկավարժի հետ մանկավարժ էր, գյուղացու հետ՝ գյուղացի, քաղաքացու հետ էլ` քաղաքացի: Նա գիտեր հավիտենության ճանապարհը, գիտակցում էր, որ արարիչը ստեղծել է մեզ որպես հայ, և մենք պարտավոր ենք մեր հայրենիքում ապրել ու արարել որպես հայ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ իր հերթին առանձնակի կարևորել է այն հանգամանքը, որ այսօրվա սերունդը խորհուրդ է վերցնում Անդրանիկ Մարգարյանի պատգամներից ու կերպարից:

«Անդրանիկ Մարգարյան. պարտավորեցնող մի անուն, որ ցանկացած միջավայրում իսկապես պարտավորություն է առաջացնում, միևնույն ժամանակ հպարտության զգացում: Ես ուրախ եմ, որ մեր աշակերտների մեջ սերմանվում է այն գաղափարախոսությունը, թե ում անունն է կրում իրենց կրթօջախը, որքանով պետք է առավել պետականամետ, առավել հայրենասեր ու երկիր պաշտող լինեն: Այդ զգացողություններն այսօր նկատելի էին նաև բեմում, և ուզում եմ, որ սերնդեսերունդ ավելի ամրապնդվի Անդրանիկ Մարգարյան հասկացությունը»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Միջոցառման շրջանակում կրթօջախի սաները ներկայացրել են նաև դպրոցի ձեռքբերումներն ու աշակերտների հաջողությունները՝ ընդգծելով, որ առանձնակի պարտավորեցնող է սովորել Մեծ Հայի անունը կրող դպրոցում:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930