Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային հանդիպում ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցում

Հունիս 13,2015 20:47

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մելքումյանն ու Տիգրան Ստեփանյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Մասիսի տարածաշրջանի 9 համայնքների ԲՀԿ-ական ղեկավարները։

Քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական խնդիրներ։ Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության այն առաջարկները, որ ուղղվել են թե՜ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ թե՜ կառավարությանը, ինչի կիրառումը հնարավորություն կտա չբարձրացնել էլեկտրաէներիգայի սակագինը։ ԲՀԿ-ական համայնքապետերը բարձրացրել են համայնքներին հուզող մի շարք հարցեր՝ հիմնականում գյուղատնտեսական ոլորտին առնչվող։ ԲՀԿ ակտիվի հետ քննարկվել է նաեւ առկա սոցիալ-տնտեսական խնդիրներն ու ներկայացվել դրանք լուծելու՝ ԲՀԿ-ի կողմից առաջարկված օրենսդրական եւ այլ կարգի լուծումները։

ԲՀԿ ղեկավար կազմի հաջորդ հանդիպումը նախատեսված է ԲՀԿ Արմավիրի կառույցի հետ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930