Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են անջատել Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունը

Հունիս 14,2015 00:20

Քիչ առաջ Գյումրիի «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա  Մինասյանը ահազանգեց, որ այս պահին փորձում են անջատել իրենց հեռուստաընկերությունը:

Ըստ  ՀԸ տնօրինության՝ արտոնագրված է «Ցայգին» պատկանող անալոգային 28-րդ հաճախականությունը, որն առանց ՀԸ հետ համաձայնության՝ վերցվել ու տրվել է Ամասիայի թվային հաճախականությանը, որով գրեթե զրոյական է դարձել «Ցայգի» հաճախականությունը, ու որոշ տեղերում ՀԸ հաղորդումները չունեն ձայն, որոշ տեղերում նկար:

Նշենք, որ քսանութերորդ հաճախականությունը արտոնագրված է «Ցայգ ՀԸ» անունով, որով և հեռարձակվում են ՀԸ հաղորդումները:

Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930