Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս նորակոչիկին դաժանորեն սպանել ու Սև Ղուլի մոտ քաշ էր տվել նրա ծառայակից ընկերը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 15,2015 15:16

Այսօր վաղ առավոտյան Գյումրու ոստիկանության Մուշ բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում Սամվել Բալասանյանին պատկանող Սև Ղուլ ամրոցի մոտակայքում, ծառերի տակ կա տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սպանվածը 1996 թվականին ծնված Իվան Նովիկովն է, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող՝ Կրասնոդարի մարզից: Թե ինչ հանգամանքներում են սպանել վերջինիս, դեռ հայտնի չէ, թեև դեպքի վայրի արյան հետքերը հուշում էին, որ ամենայն հավանականությամբ սպանել են ճանապարհին ու քարշ տալով տեղափոխել ծառերի տակ: Այս տարածքի զգալի մի հատված հեղեղված էր թարմ արյան հետքերով:

Նշենք, որ դեպքի վայրում աշխատող քրեագետները, քննիչները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսով դեպքի մասին մանրամասներ հաղորդելիս, ապշած նշում էին, որ դանակով թափել են երիտասարդի փորն ու աղիները: Մենք ևս հեռվից ականատես եղանք այդ դաժան տեսարանին, դիակն արյունաթաթախ էր: Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանի տեղեկացմամբ, վերջինիս վրա հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել, սուր- կտրող ծակող գործիքով է կատարվել սպանությունը:

Ռուսական կողմը հայտնում է, որ կա կասկածյալ, նա 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, նրան հարցաքննում են ռուսական ռազմաբազայում:Այս մասին քիչ առաջ հայտնեց ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ ռուս զինծառայող Պոլիխյուխովիչ Ալեքսեյ Վասիլեվիչը: Նա շեշտեց, որ հայերից ոչ մի պահանջ չունեն: Ըստ Lifenews-ի՝  կասկածյալը Իվան Բ.-ն է:

Դեպքի վայրի զննությունը կատարում են հայ իրավապահները: Ռուսները հետևում էին տեղանքի զննությանը ՝առանց միջամտության:

PrevPhoto
NextPhoto

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, դատավարական կարգավիճակ ունեցող կասկածյալ անձ հայկական կողմի հարուցած քրեական գործում դեռ չկա:

Դատելով ռուս պաշտոնյայի հայտնածից, պիտի ենթադրել, ռուսական կողմը առանձին է քննում կատարված սպանության հանգամանքները, քանի որ այն կատարվել է ռուսական ռազմաբազայի տարածքում ու ռուս զինծառայողների մասնակցությամբ:

Ըստ մեր տեղեկությունների, այս սպանությունը կատարվել է միջանձնային լարված հարաբերությունների պատճառով, Իվան Նովիկովը նորակոչիկ է, երկու ամիս է ինչ եկել է Գյումրի ծառայության:

Ըստ տարածված տեղեկությունների, հենց այս տարածքում տեղի է ունեցել թունդ վիճաբանություն, որին հաջորդել է սպանությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930