Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնաթան Կացը կարևորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսությունը

Հունիս 16,2015 18:55

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 16-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը  դատաիրավական և մի շարք այլ բարեփոխումների իրականացման հարցում ցուցաբերող շարունակական հետաքրքրության  ու աջակցության կարևորությունը:

Արդարադատության նախարարության հետ փոխգործակցության համատեքստում Ջոնաթան Կացը շեշտել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսության կարևորությունը:  Նա ընդգծել է հատկապես հասարակական սեկտորի հետ առողջ քննարկումների արդյունքում ստեղծված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ համարելով այն լուրջ առաջընթաց:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման գործում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ հնարավոր համագործակցությանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում հնարավոր համագործակցության ձևաչափերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համապատասխան աշխատանքային օրակարգի մշակման և քննարկման վերաբերյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930