Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցին մեծ առավելությամբ հաղթեց օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոնին

Հունիս 18,2015 11:03 Share

Գերծանր քաշային ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, որ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում վիճակահանությամբ 1/8 եզրափակչում հանդիպեց օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի հետ: Ու որքան էլ ռուսաստանցին տրիբունաների «ջերմ» աջակցությամբ ջանք գործադրեց հաղթելու համար, մեր հավաքականի նորեկ հսկան հանգիստ ու սառնասիրտ արեց իր գործը եւ միավորների 7:2 (3:1) տարբերությամբ առավելության հասավ ահեղ մրցակցի նկատմամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել