Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրում առկա տնտեսական ճգնաժամը նաեւ գործարարներին է հարվածել. «Հրապարակ»

Հունիս 20,2015 11:41

Երկրում առկա տնտեսական ճգնաժամը ոչ միայն շարքային քաղաքացիներին է հարվածել, այլեւ խոշոր գործարարներին: Հատկապես՝ արտադրողներին եւ արտահանողներին։ Երեկ տեղեկություններ ստացանք, որ այս վիճակն անդրադարձել է անգամ Գագիկ Ծառուկյանի Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի՝ «Նոյ» գործարանի վրա։ Մեր աղբյուրը պնդում էր, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ գործարանը մոտ 10 անգամ քիչ կոնյակ է արտահանել: Պատճառը ֆինանսական ճգնաժամն է, որը ոչ միայն Հայաստանում է, այլեւ մի շարք երկրներում: Եվ մանավանդ՝ Ռուսաստանում։ Ու քանի որ մեր կոնյակի ամենամեծ սպառողն ավանդաբար հենց Ռուսաստանն ու ռուս սպառողն է եղել, ուստի կորուստները շատ մեծ են։ Ռուսաստանում իրավիճակն այնքան վատ է, որ այժմ բնակչությունը համատարած հրաժարվում է թանկարժեք խմիչք օգտագործելուց, եւ այդ պատճառով կոնյակի պահանջարկը խիստ նվազել է։ Հիմա ռուսները խմում են էժան խմիչք, եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնան նախկին կենսամակարդակին, եւ երբ կվերականգնվեն հայկական կոնյակի ավանդական սպառման ծավալները։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930