Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում խաղաղություն  է հաստատվել

Հունիս 20,2015 13:17

Հունիսի 17-ին կայացել է  Իջեւան համայնքի նորընտիր  ավագանու  անդրանիկ նիստը:

Իջեւանում ավագանու ընտրությունները տեղի էին ունեցել  մարտի 15-ին, ավագանու 21 թեկնածուից  ընտրվել էր  15 անդամ: Նրանցից մեկը կին է՝ Իջեւանի քոլեջի տնօրեն Հասմիկ Ամիրյանը: Վերջինիս  եւ  Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանին Իջեւանի քաղաքապետ Վարդան  Ղալումյանը եւ ավագանու անդամները ծաղիկներ են նվիրել:

Ավագանու անդամներն առաջին նիստից հետո միասին ճաշկերույթ են արել: Վերջին 6-7  տարում  Իջեւանու ավագանու որոշ  անդամների  եւ Իջեւանի  քաղաքապետի միջեւ անհաշտ հարաբերություններ, դատական գործընթացներ են եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930