Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տղամարդը ցույցի էր եկել՝ կասկածելի բաղադրությամբ հացը ձեռքին (Տեսանյութ)

Հունիս 21,2015 23:40

Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ բողոքի ակցիա էին անցկացնում հոսանքի թանկացման դեմ դուրս եկած գյումրեցիները, եկավ մի տարեց տղամարդը՝ ցույց տալով իր գնած հացը, որն անհասկանալի պարունակություն ուներ: Նրա մեջ  ինչ-որ կպչուն նյութ կար: Երիտասարդները, լսելով տղամարդուն, ասացին.«Հոպար, ցավդ տանեմ, էսօրվա թեման ուրիշ է, հացի թեման հետո, թող մի հատ հոսանքի հարցը լուծենք, հետո անցնենք հացին»:

Տղամարդը իր բողոքը ուղղեց մեզ՝ լրագրողներիս, ցույց տալով հացը: Հացը գորշ գույնի էր ու անհասկանալի էր, թե ի վերջո ի՞նչ բաղադրությամբ էր այն պատրաստված, ի՞նչ էին լցրել դրա մեջ, որ տեսնողը զզվանք էր ապրում: Մեր հարցին, թե որտեղի՞ ց եք գնել այն, ո՞ր խանութից, ո՞վ է արտադրել, նա ասաց, որ գնել է շուկայից: Ու այս որակին հանդիպելուց հետո ստիպված է այսուհետ լավաշ գնել: Մենք ֆիքսեցինք հացը թե՛ լուսանկարով, թե  տեսանյութով, որպեսզի այն դառնա  հետաքննության թեմա Սննդամթերքի  անվտանգության պետական ծառայության կողմից:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930