Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը

Հունիս 22,2015 12:26

Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը արիտունցներին փոխանցեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա մասնավորապես նշեց. «Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները, հյուրընկալ ընտանիքներում ծանոթացել են ազգային սովորույթներին, նիստուկացին: Այս ծրագիրը համահայկական ծրագիր է, որովհետև մասնակցում են երեխաներ աշխարհի բոլոր կետերից: Սիրելի պատանիներ, Հայաստանում ձեզ սիրով սպասում են, բարով եք եկել»:

Firdusi Zaqaryan«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներին ողջունեց նաև Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Ելույթ ունեցավ Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի  «Կռունկ» պարային համույթը:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցում է 104 երիտասարդ աշխարհի  7 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից,  Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, Սիրիայից և ԱՄՆ-ից, նաև՝  Հայաստան տեղափոխված  13 սիրիահայ պատանիներ ու աղջիկներ:

ՀՀ սփյուռքի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930