Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. «Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր»

Հունիս 22,2015 19:55

Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում:

Ոստիկանությունը պարզաբանում է. «Ոստիկանության  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  2-րդ հոդվածի  համաձայն՝  ոստիկանության   խնդիրներից   է  օրենքին համապատասխան  ապահովել  վարչական  իրավախախտումների նախականխումը,   կանխումը  և  խափանումը:     Նույն օրենքի    11-րդ  հոդվածի  1-ին  կետի  համաձայն՝   ոստիկանությունը   պարտավոր  է  բերման ենթարկել հանցանք  կամ վարույթ  պահանջող  այլ  իրավախախտում  կատարած անձանց,   պարզել  հանցագործություններ և այլ իրավախախտումներ  ծնող  պատճառներն  ու   դրանց  նպաստող  պայմանները,   ձեռնարկել   համապատասխան   միջոցներ    դրանք   վերացնելու  ուղղությամբ:

«Վարչական   իրավախախտումների  վերաբերյալ» ՀՀ  օրենսգիրքը   վարչական պատասխանատվություն   է   սահմանել    առանց   համայնքի    ղեկավարին    օրենքով    սահմանված   կարգով     իրազեկելու    կամ    իրազեկման   պայմանների   խախտմամբ     հավաք    անցկացնելու   համար /հոդված 1801, մաս 1-ին/,   որի    նախականխումը,  կանխումը, ինչպես նաև  ապօրինի երթի խափանումը  /հատկապես   երբ  իրավախախտումը տևող  բնույթ ունի/  ոստիկանությունը   ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելով:

Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Վերնագիրը պետք է լիներ՝
    «Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ անօրինական Նախագահի նստավայր»

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930