Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրի ոստիկանության բաժին մոտ 10 ակտիվիստ բերվեց

Հունիս 23,2015 13:21

Արաբկիրի ոստիկանության բաժին քիչ առաջ մոտ 10 ակտիվիստներ բերվեցին հարցաքննության: Նրանցից մեկը մինչ բաժին մտնելը հասցրեց պատմել, որ իրենք վաղ առավոտյան բերման էին ենթարկվել Բաղրամյան պողոտայից եւ տարվել էին Բաղրամյանի ոստիկանության բաժանմունք: Նրա պատմելով, իրենք գտնվել են մետրոյի հարեւանությամբ գտնվող ոստիկանության բաժանմունքում: Նրա պատմելով՝ թեեւ այնտեղ արդեն հարցաքննվել են,  իրենց հայտնել են, որ պետք է լրացուցիչ հարցաքննվեն նաեւ Արաբկիրի բաժնում:

Աղջիկներից մեկը պատմեց, որ ինքը բերման ենթարկվելիս բռնության է ենթարկվել շատերի պես, «ձեռքերս կոպիտ ձեւով սեղմում էին: Ոնց որ մարդահամար լիներ, պետք է ամեն մեքենայում 4 հոգին լրանար: Ոստիկանները մեզ նետում էին մեքենաները եւ ասում էին՝ էստեղ չորրորդի տեղ կա, բեր խցկենք: Ու էդպես խցկում էին մեքենաները ու ճանապարհում ոստիկանության բաժանմունքներ»:

Նրա պատմելով, իրենց վաղ առավոտյան տարել են «Նաիրի» բժշկական կենտրոն եւ ստուգել՝ արդյոք կա՞ն ալկոհոլ օգտագործած քաղաքացիներ, բայց իրենց մեջ ալկոհոլ օգտագործածներ չեն եղել:

Մանրամասները առաջիկայում՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930