Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը Երևանում հունիսի 22-23-ի ցույցերի վերաբերյալ

Հունիս 23,2015 16:56

Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների  պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից:

Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի :

ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Арам says:

    У меня тоже есть объявление, скорее вопрос______Ув. Президент С. Саргсян! Кто руководит нашей страной? Вы, или посольство США? Или посол Германии? Или Радио “Свобода”??? Грайр Тамразян имеет больше власти в стране, чем Вы! А послу хочу спросить–сколько человек было убито полицией за один месяц в Вашей стране????

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Բոլորը գիտեն,որ Հայաստանին (դեռ) խեղդում-մեկուսացնում է «դաշնակից» Ռուսաստանը: Ապրի ԱՄՆ դեսպանատունը: ԱՄՆ = աշխարհի միակ գո՛րծ անող դեմոկրատիան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930