Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրվեց Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեն

Հունիս 24,2015 13:47

«Նոր պայմաններում, բայց ավանդական տարբերակներով Հայաստանում մարդու իրավունքների խախտումներ են լինում, կան քաղբանտարկյալներ»,- այսօր հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ուստի, Հայաստանի մի շարք քաղաքական և հասարակական միավորումներ, մտահոգված լինելով Հայաստանում մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների և ազատությունների իրացմանն ուղղված գործունեության պատճառով զանգվածաբար տեղի ունեցող հալածանքների և ազատազրկումների դեպքերով, նպատակ ունենալով ջանքերի համադրման ու միասնական դիրքորոշումներ ձևավորելու ու արտահայտելու միջոցով մեծացնելու այդպիսի հալածանքի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ստեղծում են քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության կոմիտե: Այն կոչվելու է «Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտե»:

Qaxbantarkyalneri_komite_1 Qaxbantarkyalneri_komite_3

Կոմիտեի հիմնադիրներն են ՀԺԿ-ն, Ժառանգությունը, Հիմնադիր խորհրդարանը, Ժողովրդական հայրենիք կուսակցությունը, ԱԻՄ-ը, ՎՍԴՀԿ-ն, Իրավունք եւ աջակցություն հիմնադրամը, Հայաստանի քաղաքագետների միությունը, Իրավունքի ազատության կենտրոնը եւ այլ հասարակական կազմակերպություններ:

Այսօր Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեի հիմնադիր համագումարն էր:

ՀՔԳ միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հատկանշական է համարում, որ կոմիտեի հիմնադիր համագումարը հենց այսօր էր. «Իրավիճակը լարված է, ընթացքում է Բաղրամյան պողոտայում անժամկետ նստացույցը եւ խորհրդի կազմում գտնվող իրավապաշտպաններից շատերն այսօր անելիք ունեն, քանզի պարզ չի թե ինչպես իրեն կպահի օրվա իշխանությունը, որի տրամադրությունները ժամերի ընթացքում են փոխվում`մեկ գրոհում են, մեկ սպասում, ոչ ոք չգիտե, թե այսօր ինչ կլինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930