Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյանը նստացույց հայտարարեց

Հունիս 29,2015 00:16

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ նստացույց է հայտարարվում Ազատության հրապարակում, ու այն այնքան ժամանակ կտեւի, մինչեւ Բաղրամյան պողոտայից իրենց միանան ընկերները եւ իշխանությունները կատարեն իրենց պահանջը:

Վաղինակ Շուշանյանի հայտարարությունը ծափահարություններով ընդունվեց, բայց նստացույցին չմիացան:

«Քիչ առաջ անձամբ խոսակցություն եմ ունեցել  ոստիկանապետի հետ, ով զորքը առաջ էր բերել, որ ցրի Բաղրամյանի ցուցարարներին: Աղաչել եմ նրան, որ զորքը հետ քաշի»,- հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

Այնուհետև կոչ արեց ոստիկանությանը ուժ չկիրառել մայրերի ու քույրերի վրա, որոնք դեռ չեն գիտակցում, թե ինչի մեջ են: Նա  հայտարարեց. «Եթե ուժ կիրառվի, ես ինքս կկանգնեմ այնտեղ զորքերի առաջ: Շատերը մեր՝ այստեղ գալը դավաճանություն են որակում: Թող այդպես լինի, գոնե ես գիտեմ, որ իմ ու իմ ընկերների խիղճը մաքուր է, մեր վզին արյուն չի մնալու: Այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչև Բաղրամյանի մեր եղբայրները չմիանան մեզ և իշխանությունները իրականում չկատարեն մեր պահանջները»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930