Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԱ նախագահը շնորհակալություն է հայտնում լրագրողներին եւ հատկապես «Ազատություն» ռադիոկայանին

Հունիս 29,2015 10:10

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ցանկանում եմ գոհունակությամբ և շնորհակալությամբ ընդգծել այն բոլոր լրագրողների, խմբագիրների աշխատանքը, ովքեր  Հայաստանի համար այս կարևոր և բարդ մի քանի օրերում իրենց մասնագիտական աշխատանքն անկողմնակալ, արժանապատիվ, անմնացորդ կատարեցին:

Ցանկանում եմ նաև առանձնացել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի  Հայաստանի գրասենյակի` գրեթե շուրջօրյա լարված աշխատանքն այս օրերին: Այս ռադիոկայանի  հետ ժամանակին ես լուրջ մասնագիտական տարաձայնություններ եմ ունեցել, ինչը հանգեցրել է մինչև անգամ մեր միջև կնքած պայմանագրի  վաղաժամկետ լուծարման,  մասնագիտական որոշ հարցերում հիմա էլ անհամաձայնություններ ունեմ, սակայն լրագրողի, Մամուլի ազգային ակումբի նախագահի իմ պարտքն եմ համարում  առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանին այս օրերին կատարած կարևոր աշխատանքի համար:

Բոլոր այն լրագրողները, խմբագիրները, ովքեր այս օրերին հավատարիմ մնացին  մասնագիտական բարձր արժեքներին,  նրանք բոլորը հարթեցին Հայաստանի ուղին դեպի ժողովրդավարություն: Այդ ուղին այլևս անկասելի է:

 

29.06.2015թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930