Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար կինը Նելլի Դուրյանին. «Բա ո՞ւր էիք, որ ոստիկանությունը անչափահասներին ծեծում ու ջրում էր». (Տեսանյութ)

Հուլիս 01,2015 21:30

Այսօր երեկոյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն այլ ոստիկանների ուղեկցությամբ շրջայց էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Տիկին Դուրյանը երիտասարդների հետ բացատրական աշխատանքներ տարավ, անչափահաս նկատելիս՝ հարցուփորձ արեց, թե ծնողի թույլտվությա՞մբ է եկել այստեղ: Նելլի Դուրյանն ասաց, որ այստեղ են երեխաների իրավունքները պաշտպանելու նպատակով:

Aravot.am-ի հարցին, թե ջրելուց առաջ, ոստիկանությունը հետաքրքրվե՞լ էր, կայի՞ն անչափահասներ ջրվողների շարքում, Նելլի Դուրյանը չպատասխանեց:

Nelli-Duryan

Ոստիկանության պաշտոնյան  ծնողներին հորդորեց երեխաներին թույլ չտալ գնալ Բաղրամյան պողոտա, ուշադիր լինել, քանի որ արձակուրդներ են, ազատ ժամանակը շատ է եւ ամեն դեպքում փողոցում են գտնվում. «Թե՛ շոգ է, թե՛ այստեղ հավաքվում են չափահասներ»:

Քաղաքացիներից մեկն էլ տիկին Դուրյանին հարց ուղղեց՝ հիմի մեր դպրոցները, հիվանդանոցներն այսպես զինվա՞ծ են, ինչպես որ ոստիկանները:

Բաղրամյանի մյուս հատվածում էլ երիտասարդների հետ բացատրական աշխատանքներ էր տանում Նելլի Դուրյանի տեղակալը՝ Արթուր Վարդանյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031