Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանանց վրա եք հարձակվում եք, Ձեր լեքսիկոնի վրա աշխատեք»․ քաղաքացին՝ Փաշինյանին

Մայիս 18,2026 15:07 Share

«Խնդրում եմ Ձեզ, ժողովրդի հետ խոսելիս փոխեք Ձեր տոնը։ Կանանց վրա եք հարձակվում»,-Արաբկիրում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց մի կին։

Փաշինյանն արձագանքեց․ «Կանանց վրա հարձակում չկա, բոլոր քաղաքացիներին հարգում եմ»։ Կինն էլ հակադարձեց․ «Ես էդ հարգանքը չեմ տեսնում, էդ ձևերն էլ արդեն չեն անցնում»։

Այնուհետև քաղաքացին Փաշինյանին հորդորեց․ «Խնդրում եմ Ձեզ՝ Ձեր լեքսիկոնի վրա աշխատեք, շատ աշխատեք»։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ աշխատում եմ։

ՔՊ-ի քարոզարշավն Արաբկիրում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Փաստաբան Տաթեւիկ Սողոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը: Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել: Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031