Լրահոս
Օրվա լրահոսը

Ժան-Կլոդ Գոդենը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Մարսելի վերջին զարգացումները

Հուլիս 14,2015 12:26

Մարսելում Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառումներին որպես պատվավոր հյուր մասնակցող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Դիմավորելով Երևանի գործընկերոջը՝ Մարսելի քաղաքապետը նախ կարճ շրջայց է կատարել Տարոն Մարգարյանի հետ, որի շրջանակում ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի վերջին տարիների զարգացումներն ու ձեռքբերումները: Կարճ անդրադարձ կատարելով Մարսելի պատմությանն ու տեսարժան վայրերին՝ Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ վերջին տարիներին կառուցված որոշ շինություններ` իրենց նպատակային նշանակությամբ, հնարավորին ավելի հարմարավետ են դարձրել Մարսելը ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: Առանձնակի կարևորելով տեղի հայ համայնքի դերակատարումը Մարսելի զարգացման հարցում՝ Ժան-Կլոդ Գոդենը վստահեցրել է, որ մշտապես արդարացված է եղել քաղաքային իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ֆրանսահայերի համար Մարսելը, ըստ էության, հարազատ քաղաք է` հատկապես հաշվի առնելով, որ Արևմտյան Հայաստանից առաջինը հենց այստեղ են գաղթել Եղեռնից մազապուրծ հայերը:

Շնորհակալություն հայտնելով հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վստահության և մշտական ուշադրության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ շնորհիվ հայ համայնքի ջանքերի՝ երկու երկրների, նաև Երևանի ու Մարսելի միջև առկա բարեկամական ջերմ հարաբերություններն առավել կակտիվանան ու նոր զարգացումներ կարձանագրեն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031