Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հյուրընկալված Շիրակի մարզից գեներալ Մանվելի ծննդին

Հուլիս 14,2015 19:03

Aravot.am-ը ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Յուրա Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վ է հրավիրած գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան 59-ամյակին, որը նշելու են Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում:

«Հրավիրված են բոլոր մարզպետները, քաղաքապետները, պատգամավորներ, Երկրապահին հոգեհարազատ մարդիկ, նրանք, ովքեր միշտ կանգնած են երկրապահի կողքին, մարդիկ, որոնք ճանաչում, ընդունում ու գնահատում են գեներալի դերը բանակաշինության գործում»,- ասաց Յուրա Ալեքսանյանը:

Նշենք, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից զատ, գեներալին ծննդին հրավիրած է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նվեր են  պատրաստվում տանել գեներալին՝ կենդանինե՞ր (հիշեցնենք, որ գեներալը մեծ թվով կենդանիներ է պահում, այդ թվում վագրեր, առյուծներ), թե՞ զենք կամ հուշանվերներ: «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, ամենակարեւորը, որ մենք ենք գնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031