Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Հուլիս 16,2015 15:14

Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաներին՝ վարժարանի հայերեն ծրագրի պատասխանատու Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ:

Նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշեց. «Սիրելի´ երիտասարդներ, ուրախ եմ ողջունելու ձեզ Սփյուռքի նախարարությունում: Ցանկացած հայկական վարժարան, այդ թվում և «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը մեզ համար սփյուռքի կարևորագույն կրթօջախներից է, որը ունի մեծ ավանդ Սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության գործում»:

Սրապիոնյանը կարևորեց նաև Մհեր Գարագաշյանի դերը՝ երիտասարդների կապը մայրենի լեզվի և հայկական արմատների հետ ամուր պահելու գործում:

Այնուհետև վարժարանի սաները պատմեցին Հայաստանում անցկացրած անմոռանալի օրերի և իրենց տպավորությունների մասին:

Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին տեսաֆիլմ:

«Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը հիմնադրվել է 1974թ.-ին: Այն համարվում է Քվեբեկի 10 լավագույն դպրոցներից մեկը: Վարժարանում գործում է նաև մանկապարտեզ: Միջնակարգ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 700-ի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031