Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիս 20,2015 17:54 Share

Հուլիսի 19-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել 1993 թ. ծնված  Լևոն Ն.-ն և հայտարարել, որ ստացել է սրունքների հրազենային վնասվածքներ:

Բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 02.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Կարեն Ե.-ն և ներկայացրել «ԱԿ-74»  տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ` 2 փամփուշտով և հայտարարել, որ հուլիսի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լալվար սարի «Ղարոքար» կոչվող հանդամասում ներկայացված ինքնաձիգից կրակել և անզգուշորեն վնասվածք է պատճառել Լևոն Ն.-ին:

Ըստ բժշկի տեղեկանքի` Լևոն Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Կարեն Ե.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել