Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը

Հուլիս 21,2015 17:47

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱՄՆ կատարած  աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 20-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆՄիջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով փոխգործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև հետագա համագործակցության հեռանկարները:

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Ուստի անհրաժեշտ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները, մշակել ու իրագործել նոր համատեղ ծրագրեր` դրանցում ներառնելով ոլորտի թիրախային խնդիրները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Ընդգծելով, որ վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում հաջողվել է բարելավել սննդամթերքի անվտանգության ենթակառուցվածքները` նախարարը նշել է, որ այժմ կարևոր և արդիական է համարում հատկապես կենդանիների համարակալման և հաշվառման իրականացումը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման հարցին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031