Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արտադրվել է շուրջ 95 հազար տոննա ծիրան

Հուլիս 22,2015 14:56

Հանրապետությունում գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքների մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքներ։

Հուլիսի 22-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է շուրջ 140 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 95 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը (88.8 հազար տոննա) գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով:

Հատկապես ծիրանի բարձր բերք է ստացվել Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերից:

Հանրապետությունում ծիրանի բերքահավաքի աշխատանքները դեռևս շարունակվում են:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031