Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եռամսյակային հաշվետվություն

Հուլիս 22,2015 16:25

ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ. ապրիլ-հունիս ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքի խախտումների 85 դեպք: Նախորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 29-ով (կամ 52%-ով): Արձանագրված դեպքերից 49-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 11-ով (կամ 29%-ով), իսկ անհատական դեպքերի թիվն աճել է 18-ով (կամ 50%-ով):

Առաջին եռամսյակի ընթացքում խախտվել է 10 տեսակի իրավունք, իսկ երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 12: Երկու եռամսյակների ընթացքում ամենամեծ թվով խախտումները տեղի են ունեցել խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի հետ կապված, ընդ որում, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի խախտումների թիվն աճել է 1-ով (կամ 5.3%-ով), իսկ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումների թիվը՝ 9-ով (կամ 75%-ով): Հարկ է նշել, որ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումների անհատական դեպքերի թիվն աճել է 7-ով (կամ 233%-ով), իսկ հավաքների ժամանակ նույն իրավունքի խախտումների թիվը՝ 2-ով (կամ 22%-ով): Հատկանշական է, որ առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելուիրավունքի խախտման 2 դեպք, մինչդեռ 2-րդ եռամսյակում 9 դեպք, որոնցից 6-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ, իսկ 5-ը զուգորդվել են նաև այլ իրավունքների խախտմամբ (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, անձնական ազատության ևանձեռնմխելիության իրավունք, Ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունք, գույքի անձեռնմխելիության իրավունք):

Աճել է նաև ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտումների թիվը՝ 4-ից հասնելով 11-ի, որոնցից 4-ը տեղի է ունեցել հավաքների ժամանակ, ընդ որում, 1-ի դեպքում խախտվել է նաև լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքը: 2015թ. երկրորդ եռամսյակում գրանցվել է նաև անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման 5 անհատական դեպք (նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 1-ով) և 6 դեպք (աճել է 2-ով) հավաքների ժամանակ: Անհատական դեպքերի ժամանակ ոտնահարվել են նաև այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (առաջին կիսամյակում գրանցվել էր 3 դեպք, երկրորդում՝ 4), բնակարանի անձեռնմխելիության իրավունքը (առաջին եռամսյակում գրանցվել էր 1 դեպք, երկրորդում՝ 3), տեղեկատվություն ստանալու իրավունքը (առաջին եռամսյակում գրանցվել էր 3 դեպք, երկրորդում՝ 1), կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքը (նախորդ եռամսյակում այս իրավունքի խախտման անհատական դեպք չէր գրանցվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 2 դեպք), իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (առաջին եռամսյակում որևէ դեպք չէր արձանագրվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 1 դեպք): Իսկ հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու արդյունքում խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքից, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքից, լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքից, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքից զատ, որոնց վերևում անդրադարձ է կատարվել և որոնց հետ կապված ամենամեծ թվով խախտումներն են եղել, խախտվել են նաև հետևյալ իրավունքները՝ գույքի անձեռնմխելիության իրավունքը (առաջին եռամսյակում որևէ դեպք չէր գրանցվել, իսկ 2-րդ եռամսյակում՝ 3 դեպք), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը՝ (նախորդ եռամսյակի ընթացքում գրանցվել էր 3, երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 1 դեպք), կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքը (առաջին եռամսյակում որևէ դեպք չէր գրանցվել, իսկ 2-րդ եռամսյակում՝ 1 դեպք):

Ինչպես նախորդ եռամսյակում, այս եռամսյակում նույնպես ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում, սակայն նրանց թիվն աճել է 31-ով (կամ 86%-ով)` հասնելով 67-ի: Գյումրիում դեպքերի թիվը դարձել է 7՝ նախորդ կիսամյակի համեմատությամբ նվազել է 50%-ով: 2015թ. առաջին կիսամյակում գրանցված մարդու իրավունքի խախտումների 56 դեպքերից 22-ի դեպքում ընդհանուր թվով 123 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 34-ի դեպքում հայտնի չէ, թե քանի անգամ է մարդու իրավունք խախտվել: Երկրորդ կիսամյակում տեղի ունեցած 85 դեպքերից 59-ի ժամանակ մարդու իրավունքի 434 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 26-ի դեպքում հայտնի չէ, թե քանի անգամ է մարդու իրավունք խախտվել: Այսպիսով 2015թ. երկրորդ եռամսյակի ընթացքում 2.5 անգամ աճել է այն դեպքերի թիվը, երբ հնարավոր է եղել որոշել, թե քանի հոգու իրավունք է խախտվել, իսկ խախտումների թիվն ավելացել է 3.5 անգամ: Հարկ է նշել, որ այն դեպքերի մեծ մասը, որոնց ժամանակ հստակ չէ, թե քանի անգամ է իրավունք խախտվել կամ կոնկրետ քանի հոգու իրավունք է խախտվել, տեղի են ունեցել հավաքների ժամանակ, որոնց մասնակցել է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր մարդ: Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031