Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի ջարդեր. 1905 թ.»

Հուլիս 22,2015 17:37

Բաքվի նահանգապետ Ալեքսանդր Նովիկովի օրագրում արձանագրված պատմական փաստերը վերահրատարակվել են «Բաքվի ջարդեր. 1905 թ.» գրքով:

«1905-1906 թթ. իրադարձությունները կոչվում են հայ-թաթարական ջարդեր: Իսկ Ալեքսանդր Նովիկովն իր օրագրում գրում է, որ դրանք միայն հայոց ջարդեր են: Իր օրագրում նա նկարագրում է տեղի ունեցող իրադարձությունները, խոսում հայերի դիակների մասին…»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտիտոպոռ» լրատվական-վերլուծական կենտրոնի մեկնաբան, գրքի խմբագիր Վադիմ Հարությունովը:

Baqvi_chard-2

Նա ասում է, որ գիրքը պատահական է իր ձեռքն ընկել. «Հին գիրք էր, լույս էր տեսել հավանաբար 10 օրինակով: Վաճառքի էր հանված, և գնորդներից մեկն էլ ես եղա: Կարդալուց հետո որոշեցի վերահրատարակել, որովհետև հասկացա, որ գտածո է. նման բան ոչ համացանցում կար, ոչ էլ գրախանութներում»,- նշեց Վադիմ Հարությունովը:

Գրքի հեղինակ Ալեքսանդր Նովիկովը, որն այդ արյունալի դեպքերի ականատեսն է եղել, գիրքը գրել է 1905 թվականի ապրիլին:

Գրքի հիմքում վկաների պատմություններ են, հոդվածներ, նամակներ և այլն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031