Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մասնակցում է Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը

Հուլիս 22,2015 17:46

Քիչ առաջ Նոր Հաճընում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին օրհնում է Ամենայն հայոց հայրապետը:

Եկեղեցու օծման արարողությունը ընթանում է փակ դռների ետեւում:  Դրան  մասնակցում են նախագահը եւ քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ: Այստեղ են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ից տարբեր պատգամավորներ, «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը: Վերջիններս ջերմագին ողջագուրվեցին Գագիկ Ծառուկյանի հետ: Ներկա չէ վարչապետը, ինչպես նաեւ Հանրապետականի ներկայացուցիչներ չկան:

Բակում հավաքված ժողովրդին թույլ չտվեցին ոչ ներս մտնել եկեղեցի, ոչ ՀՀ նախագահին կամ Ծառուկյանին մոտենալ, հարցեր տալ, զրուցել:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Very Beautiful church we hope this new church pray for our Armenian nation all the world Amin!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031