Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի վրա հարձակվելու համար Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է

Հուլիս 29,2015 19:35 Share

Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրրերան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ անվայել վարքագծի համար: ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությունում հաղթած թիմի մարզիչը Ֆիլադելֆիայի օդանավակայնում հարձակվել էր TV Azteca-ի լրագրող Քրիստիան Մարտինոլիի վրա եւ մի քանի հարված հասցրել: Ճիշտ է, նա այնուհետեւ ներողություն էր խնդրել արարքի համար, բայց դա նրան չօգնեց:

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դեչիո դե Մարիան հայտարարել է հավաքականի դյուրաբորբոք մարզչի հետ պայմանագիրը խզելու մասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՛ Getty Images-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել