Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՕԿ-ը օլիմպիական խաղերից Ռուսաստանի ընդհանուր պատվիրակության հեռացման հարցին կպատասխանի հուլիսի 24-ին

Հուլիս 21,2016 21:00

ՄՕԿ-ի գործկոմը հեռուստատեսային նիստի ձեւաչափով հավաքվելու է եկող կիրակի՝ քննարկելու Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից Ռուսաստանին հեռացնել-չհեռացնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է L`Equipe-ը: Մինչ այդ, ՄՕԿ-ը կուսումնասիրի Լոզանում Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS)՝ ՌԴ թեթեւ աթլետներին Ռիոյի օլիմպիական խաղերից զրկելու վճիռը:

Վերջնական որոշում կայացնելիս ՄՕԿ-ը հաշվի կառնի ինչպես նշված, այնպես էլ WADA-ի անկախ հանձնաժողովի զեկույցը՝ կապված Սոչիի օլիմպիական խաղերում դոպինգային խարդախությունների հետազոտման արդյունքների հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Reuters-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031