Պարզվում է՝ «կարմիր գծերի» համար պարտաճանաչ վճարող վարորդները սահմանափկ իրավունքներ ունեն այդ ծառայությունից օգտվելու, անկախ նրանից՝ «կարմիր գծի» կայանատեղին ազա՞տ է, թե՞ ոչ:
Սախարովի հրապարակում տեղակայված «Սախարով» բիզնես-կենտրոնը միայն սեփական աշխատակիցներին է թույլատրում կայանել «կարմիր գծերում», իսկ կողմնակի վարորդներին արգելում է կայանատեղիից օգտվել՝ դնելով բիզնես-կենտրոնի անունով երկաթե ցուցանակներ: Երբ ոչ յուրային ավտոմեքենան մոտենում է կայանելու, աշխատակիցը մատնացույց է անում հարեւանությամբ տնօրինության կողմից տեղադրված ստենդը, որտեղ ցուցված է, թե ով եւ երբ իրավունք ունի վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու: «Կարմիր գծերում» կայանելու այսպիսի սահմանափակումներ մայրաքաղաքում շատ կան. ում մտքով անցնում՝ մի-մի երկաթ է դնում ու սահմանափակում «կարմիր գծերի» համար պարտաճանաչ վճարող վարորդների իրավունքը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: